«Ռեալն» ուզում է գնել «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստին

«Ժիրոնայում» վարձավճարով հանդես եկող բրազիլացի պաշտպան Յան Կոուտոն հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրունում։ Սրա մասին հայտնում են Todofichajes-ի լրագրողները։

Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբը 21-ամյա հարավամերիկացուն դիտարկում է որպես այլընտրանք Դանի Կարվախալին, ով հունվարին կդառնա 32 տարեկան։

Հարկ է նշել, որ Կոուտոյի ամբողջական պայմանագիրը պատկանում է անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Նրա վարձակալությունը «Ժիրոնայում» գործում է մինչև 2024 թվականի կեսերը: Transfermarkt պորտալը նրա արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո: