Պեպ Գվարդիոլան կորցրել է իր առաջատարներից մեկին

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ժերեմի Դոկուն վնասվածք է ստացել Պրեմիեր Լիգայում «Թոթնհեմի» հետ երեկ կայացած խաղում։

Բելգիացին 52-րդ րոպեին չկարողացավ շարունակել խաղը և փոխարինվեց։ HLN Sport-ի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Սիթիի» բժշկական շտաբը շուտով կուսումնասիրի Դոկուի վնասվածքը, որից հետո պարզ կդառնա, թե բելգիացին որքան ժամանակ ստիպված կլինի բաց թողնել։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Դոկուն Պրեմիեր Լիգայի 11 խաղում դարձել է 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ 21-ամյա բելգիացին լավ հանդես եկավ «Ռենից» ամառային տեղափոխությունից հետո: