Նիկոլո Բարելլա․ «Ես լավ չէի գործում խաղադաշտում, ամեն ինչ սխալ էր ընթանում»

«Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլան մեկնաբանել է Ա Սերիայի մրցաշրջանում իր դեբյուտային գոլը՝ ֆուտբոլիստը գոլի հեղինակ է դարձել «Նապոլիի» հետ խաղում (3-0)։

«Շնորհակալ եմ բոլոր թիմակիցներիս, ովքեր աջակցեցին ինձ դժվար պահին։ Ես լավ չէի գործում խաղադաշտում, ամեն ինչ սխալ էր ընթանում: Ուստի ես ցանկանում եմ այս գոլը նվիրել նրանց, ինչպես նաև իմ ընտանիքին»,- Բարելլայի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։

Այս հանդիպումից հետո «Ինտերը» 35 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը, «Նապոլին» 24 միավորով հինգերորդն է։