«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտնել է, թե ում է համարում աշխարհի լավագույն մարզիչը։
«Անչելոտտին ինձ համար մարզիչների արքան է: Նա հաղթեց շատ երկրներում, որոնք ունեն շատ տարբեր մշակույթներ և ակումբների տեսակներ»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Real Madrid CF Telegram ալիքը։
Նախկինում Անչելոտտին գլխավորել է «Յուվենտուսը», «Միլանը», «Չելսին», ՊՍԺ-ն, «Ռեալը», «Բավարիան», «Նապոլին» և «Էվերթոնը»։