Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է ենթարկվել վիրահատության

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է ենթարկվել վիրահատության։

Ըստ Mundo Deportivo-ի՝ «Բարսելոնան» հնարավորության դեպքում կփորձի խուսափել վիրահատությունից, բայց եթե դարպասապահի մեջքի ցավերը շարունակվեն, վտանգ կա, որ դա խրոնիկ խնդիր կդառնա գերմանացու համար, ինչը նշանակում է, որ վիրահատությունը կլինի միակ տարբերակը։

«Մարկը մեջքի որոշակի անհանգստություն ունի, և մենք կտեսնենք, թե ինչպես կանցնի այս շաբաթ, և եթե ինչ-որ բան ունենանք հայտարարելու, մենք դա կանենք: Նա ունի անհարմարություն, որը դեռ չի անցել: Կտեսնենք»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է թիմի գլխավոր մարզիչ Չավին։