Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, ում պայմանագիրը «Գրեմիոյի» հետ ավարտվում է ձմռանը, խոսել է իր ապագայի մասին։
Ըստ լուրերի՝ 36-ամյա հարձակվողը պատրաստվում է կարիերան շարունակել «Ինտեր Մայամիում», որտեղ հանդես են գալիս «Բարսելոնայի» նախկին թիմակիցները, այդ թվում՝ Լիոնել Մեսսին։
«Ես ցավ եմ զգում, իմ փոխարեն իմ մարմինն է խոսում։ Ես ուզում եմ զվարճանալ, իսկ հետո երկար կարիերայից հետո ինքս ինձ համար որոշում կայացնել:
Ինձ պետք է հանգստանալ, վայելել ժամանակն ընտանիքիս հետ։ Այդ ժամանակ ճակատագիրը ցույց կտա, թե որտեղ կհայտնվեմ ապագայում»,- Սուարեսի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։