Լամին Յամալը նշել է, թե ինչ է իրեն ասել Չավին «Բարսելոնայում» նորամուտից առաջ

Կատալոնական «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը պատմել է, թե ինչ է ասել իրեն գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը «Բարսելոնայի» մարզաշապիկով իր նորամուտի խաղից առաջ։

Հիշեցնենք, որ 16-ամյա ֆուտբոլիստը ամռանը իրեն լավ է դրսևորել մինչմրցաշրջանային մարզումներին, ինչի շնորհիվ տեղ է գրավել «Բարսելոնայի» մեկնարկային կազմում։

«Ի՞նչ ասաց ինձ Չավին իմ դեբյուտից առաջ: Նա ասաց. «պարզապես դուրս արի և ֆուտբոլ խաղա»: Սա հիանալի խորհուրդ էր, քանի որ այն, ինչ ես լավագույնս անում եմ, ֆուտբոլ խաղալն է»,- Յամալի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը։

Այս մրցաշրջանում Յամալն Իսպանիայի առաջնության 15 խաղում դարձել է 1 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստը դարձավ 16 տարեկան միայն այս տարվա հուլիսին։