Յուրգեն Կլոպը ամփոփել է «Լիվերպուլի» հաղթանակը «Ֆուլհեմի» հետ խաղում

Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» մրցեց «Ֆուլհեմի» հետ (4-3)։ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետխաղյա հարցազրույցում մեկնաբանել է իր թիմի հաղթանակը։

«Չեմ կարծում, որ մինչև խաղի մեկնարկը որևէ մեկը մտածեր, որ այս հանդիպումը կլինի իրադարձություն, որը նրանք երբեք չեն մոռանա»,- գերմանացի մասնագետի խոսքերն է փոխանցում Goal-ը։

«Լիվերպուլը» վաստակեց 31 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղ՝ առաջ անցնելով «Մանչեսթեր Սիթիից»։ Առաջնության առաջատարը Լոնդոնի «Արսենալն» է։