Յուլիան Նագելսման. «Չեմ ափսոսում, որ գլխավորեցի Գերմանիայի հավաքականը»

Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է 2023 թվականին ազգային հավաքականի անհաջող ելույթը։

Նագելսմանի գլխավորությամբ Գերմանիայի հավաքականը նախորդ օրը ընկերական խաղում պարտվել էր Ավստրիային (0:2): Մինչ այդ Գերմանիան պարտվել էր Թուրքիային (2:3), իսկ Մեքսիկային չի հաջողվել հաղթել (2:2):

«Չեմ ափսոսում, որ գլխավորեցի Գերմանիայի հավաքականը։ Ինձ դուր է գալիս այս աշխատանքը: Մենք պետք է ելք գտնենք ստեղծված իրավիճակից՝ օգտագործելով առկա ռեսուրսները։

Հիմա ես հիասթափված եմ, պարտություններն ինձ ցավ են պատճառում։ Բայց մենք պետք է ավելի քիչ խոսենք և ավելի շատ աշխատենք խաղադաշտում»,- Նագելսմանի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։