Ջուդ Բելինգհեմ․ «Հուսով եմ, որ հինգ տարի հետո ես կլինեմ Չեմպիոնների Լիգայի հնգակի հաղթող»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է այն մասին, թե ինչի կուզենար հասնել առաջիկա հինգ տարիներին։

«Հուսով եմ, որ հինգ տարի հետո ես կլինեմ Չեմպիոնների Լիգայի հնգակի հաղթող, ինչպես նաև կհաղթեմ Եվրոպայի առաջնությունում և միգուցե աշխարհի առաջնությունում: Միշտ փորձում եմ հնարավորինս լավատես մնալ»,- անգլիացու խոսքերն է մեջբերում Madrid Zone-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Ջուդ Բելինգհեմը Կառլո Անչելոտտիի թիմի կազմում անցկացրած 13 խաղում դարձել է 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Կիսապաշտպանը Մադրիդի «Ռեալի» շարքերը համալրել է հուլիսին՝ Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվելով 103 միլիոն եվրոյի դիմաց։