Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը նշել է, թե ինչն է հիասթափեցնում թիմի գլխավոր մարզիչ Կադլո Անչելոտտիին։ Անգլիացին դեռ չի կարողացել իսպաներեն սովորել։
«Գիտեմ, որ հիասթափեցնում եմ Անչելոտիտին մեկ բանով։ Ես դեռ չեմ խոսում իսպաներեն: Կներեք, բայց այս լեզուն սովորելիս անսպասելի խոչընդոտների հանդիպեցի։
Ինձ համար դժվար է, խոստովանում եմ։ Այնուամենայնիվ, ես երաշխավորում եմ առավելագույն նվիրվածություն»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն:
Հիշեցնենք, որ Բելինգհեմն այս մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում խփել է 11 գոլ, ինչն առայժմ նրան դարձնում է մրցաշարի լավագույն ռմբարկու։