«Բարսելոնայի» հարձակվող Ժոաու Ֆելիշը մեկնաբանել է իր ելույթը Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի խաղում (1-0)։
«Իմ մասին ամեն շաբաթ խոսում են։ Ես միշտ ուշադրության կենտրոնում եմ: Ես հանգիստ եմ, ուշադրություն չեմ դարձնում ուրիշների ասածներին։ Ես աշխատում եմ ավելի լավ ֆուտբոլիստ դառնալու համար։ Շնորհակալ եմ ակումբին և թիմակիցներին օգնության համար, ովքեր ինձ այնքան լավ ընդունեցին։
Ես լավ հարաբերություններ ունեմ «Ատլետիկոյում» գրեթե բոլոր նախկին թիմակիցներիս հետ: Նրանք գիտեն, որ ես իրենց հետ ոչ մի խնդիր չունեմ։ Ես դեռ չեմ հատել ճանապարհները Սիմեոնեի հետ»,- Ֆելիշի խոսքերն է մեջբերում լրագրող Հելենա Կոնդիսը։
Այս հանդիպումից հետո «Բարսելոնան» 34 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ տեղը, «Ատլետիկոն» 31 միավորով չորրորդն է։