Հայտնի է, թե որքան ժամանակ բաց կթողնի Մարկ-Անդրե տեր Շտեգենը

«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը, ըստ ամենայնի, դեռ վիրահատության կարիք կունենա։

Գերմանացի ֆուտբոլիստը մեջքի վնասվածքի պատճառով բաց է թողել «բլաուգրանայի» վերջին երեք հանդիպումները։ Սկզբում ենթադրվում էր, որ խնդիրն այնքան էլ լուրջ չէ, սակայն, ինչպես հայտնի դարձավ վերջերս, 31-ամյա դարպասապահը կարող է վիրահատության կարիք ունենալ։

RAC1-ի վերջին տեղեկությունների համաձայն՝ ամեն ինչ գնում է նրան, որ Տեր Շտեգենն առանց վիրահատության չի կարողանա անել։ Ֆուտբոլիստի վերականգնումը կտևի երկու-երեք ամիս: