IDBank Պրեմիեր Լիգա. ԲԿՄԱ-ն տանը առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ (VIDEO)

IDBank Պրեմիեր Լիգայի 19-րդ տուրում ԲԿՄԱ-ն ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում մրցեց «Ուրարտուի» դեմ։

Վահագն Մինասյանի գլխավորած թիմը առաջին կեսում գոլազուրկ ոչ-ոքի խաղաց։ Երկրորդ կեսի միջնամասում ԲԿՄԱ-ն բացեց խաղի հաշիվը, մի քանի րոպե անց նաև կրկնապատկեց իր առավելությունը։

Այս խաղից հետո «Ուրարտուն» ունի 34 միավոր ու 4-րդն է, իսկ ԲԿՄԱ-ն՝ 22 միավորով 6-րդը։

IDBank Պրեմիեր Լիգա.

ԲԿՄԱ – «Ուրարտու» 2:0 (0:0)

1:0 Գրենիկ Պետրոսյան, 64’

2:0 Իվան Զոտկո, 68’