Այս պահին «Չելսին» բանակցություններ չի վարում «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիայի կամ մեկ այլ ձախ եզրային հարձակվողի հետ պայմանագիր կնքելու շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ դրա պատճառն այն է, որ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը շարունակում է վստահել ուկրաինացի վինգեր Միխայիլ Մուդրիկին։
Ակումբում կարծում են, որ ուկրաինացին այսօր կդառնա նախագծի կարևոր մասը և ապագայում հանդես կգա ամենաբարձր մակարդակով։ 2023/2024 մրցաշրջանում Մուդրիկը «Չելսիի» կազմում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Կվարացխելիան բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Նախկինում լուրեր էին շրջանառվում Կվարացխելիայի նկատմամբ լոնդոնյան թիմի հետաքրքրության մասին։