«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը, և մեծ է հավանականությունը, որ պորտուգալացին կլքի ակումբը։
«Ռոմայի» սեփականատերերը, ըստ լուրերի, արդեն փոխարինող են փնտրում։
Ինչպես հայտնում է Sportmediaset-ը, հռոմեական ակումբի ղեկավարության երազանքն է նշանակել Անտոնիո Կոնտեին, ով ներկայումս առանց աշխատանքի է։
Նշվում է, որ այլընտրանքը կարող է լինել Ալեսիո Դիոնիսին, ով ներկայումս գլխավորում է «Սասուոլոն»։