Հայտնի է «Արսենալի» և Տակեհիրո Տոմիյասուի բանակցությունների արդյունքը

Լոնդոնի «Արսենալը» հաջող բանակցություններ է վարել ճապոնացի պաշտպան Տակեհիրո Տոմիյասուի հետ՝ նոր պայմանագրի ստորագրման շուրջ։ Այս մասին սոցցանցերի միջոցով հայտնել է ինսայդեր Նիկոլո Շիրան։

Լրագրողի խոսքով՝ կողմերը շուտով նոր երկարաժամկետ պայմանագիր կկնքեն, որը ուժի մեջ կլինի մինչեւ 2028 թվականի կեսերը։ Տոմիյասուի գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թվականին։

2023/24 մրցաշրջանում ճապոնացի պաշտպանը բոլոր մրցաշարերում «զինագործների» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ «Արսենալը» 14 տուրից հետո գլխավորում է ԱՊԼ-ն։