Թուրինի «Յուվենտուսը» դժվարությունների է հանդիպել Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կիսապաշտպան Մանու Կոնեի տրանսֆերի շուրջ բանակցություններում։
Լրագրող Նիկոլո Չեկարինիի տեղեկություններով՝ «Բորուսիան» չափազանց մեծ փոխհատուցում է պահանջում ֆրանսիացու համար։ Աղբյուրը, միաժամանակ, հայտնում է, որ «Բորուսիայի» դիրքորոշման պատճառով «Յուվենտուսի» ղեկավարությունը կարող է հետաձգել Կոնեի տրանսֆերի շուրջ բանակցությունները մինչև ամառ, չնայած նրան, որ թիմն արդեն նոր կիսապաշտպանի կարիք ունի։
Կոնեն նախկինում հետաքրքրված էր Պրեմիեր Լիգայի ակումբներով, սակայն ամռանը ֆուտբոլիստը չկարողացավ տեղափոխվել, քանի որ վնասվածք էր ստացել։