Գերմանիայի հավաքականն ընտրել է Եվրո-2024-ի հիմնական դարպասապահին

Հայտնի է դարձել, որ Գերմանիայի հավաքականի մարզչական շտաբը՝ Յուլիան Նագելսմանի գլխավորությամբ, նախատեսում է Մանուել Նոյերին դարձնել թիմի հիմնական դարպասապահը Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում։Այս մասին հայտնում են Bild-ի լրագրողները։

Չնայած ծանր վնասվածքին և երկար ապաքինմանը՝ փորձագետներն ավելի շատ են վստահում Մյունխենի «Բավարիայի» դարպասապահին, քան կատալոնական «Բարսելոնայի»։

Գերմանիայի հավաքականը տնային Եվրոպայի առաջնությունում հանդես կգա A խմբում, Շվեյցարիան, Հունգարիան և Շոտլանդիան կմրցեն Յուլիան Նագելսմանի թիմի դեմ։ Մրցաշարը տեղի կունենա հունիսի 14-ից հուլիսի 14-ը։