Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Սերժ Գնաբրին կարող է տեղափոխվել Պրեմիեր Լիգա, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Մերսիսայդցիները դիտարկում են Գնաբրիին փոխարինելու եգիպտացի Մոհամեդ Սալահին, ով մոտ ապագայում կարող է հեռանալ ակումբից։
Սպասվում է, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Լիվերպուլը» Գնաբրիի համար առաջարկ կանեն:
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո: Գնաբրիի պայմանագրի ժամկետը մյունխենյան հսկաների հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։