Ռոնալդ Արաուխո. «Դա ոչինչ չի նշանակի, քանի որ առաջնությունը դրանով չի ավարտվի»

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն չի կարծում, որ իր թիմին ողբերգություն է սպասվում, եթե միավորներ կորցնի Մադրիդի «Ատլետիկոյի» և «Ժիրոնայի» հետ հանդիպումներում։

«Եթե ​​միավորներ կորցնենք «Ատլետիկոյի» և «Ժիրոնայի» հետ, դա ոչինչ չի նշանակի, քանի որ առաջնությունը դրանով չի ավարտվի»,- ուրուգվայցի պաշտպանի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։

Հիշեցնենք, որ հենց այս թիմերին է հանդիպելու «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության առաջիկա երկու տուրերում։