Պորտուգալիայի հավաքականի ղեկավար Ռոբերտո Մարտինեսը մեկնաբանել է 2024 թվականի Եվրոպայի առաջնության խմբային փուլի վիճակահանության արդյունքները։
«Շատ գոհ եմ։ Մենք F խմբում ենք և ավելի շատ ժամանակ կունենանք մեկնարկին պատրաստվելու համար: Սա շատ կարևոր կետ է։ Մենք կախված չենք մրցակիցներից, մեր ուժը հանդերձարանում է։ Թիմը կարծում է, որ կարող է կրկնել 2016 թվականի իր հաղթանակը: Թիմն ամեն ինչ ունի դրա համար»,- ասել է մասնագետը։
Հիշեցնենք, որ Պորտուգալիայի հավաքականը նույն խմբում էր Թուրքիայի ու Չեխիայի հետ։ Խմբի վերջին անդամը կորոշվի փլեյ-օֆֆի ընտրական փուլում։