«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է տնային հանդիպումների մասին։
«Մենք աներևակայելի լավ ենք դրսևորել տանը և՛ Չեմպիոնների Լիգայում, և՛ ԱՊԼ-ում, բայց ես ինձ անպարտելի չեմ զգում, երբ խաղում ենք տանը: Միգուցե այս զգացողության բացակայությունն օգնում է ձեզ ավելի լավ հանդես գալ:
Մեծ սխալ ես անում, եթե կարծում ես, որ կհաղթես միայն մարզադաշտի շնորհիվ»,- իսպանացի ղեկավարի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։