Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է Ֆրենկի դե Յոնգի և Իլկայ Գյունդողանի հետ կիսապաշտպանությունում խաղալու մասին։
Հիշեցնենք, որ այս եռյակը խաղադաշտի կենտրոնում է գործել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի՝ «Պորտուի» դեմ վերջին խաղում։
«Թիմի համար շատ դժվար է կորցնել գնդակը, երբ Դե Յոնգը և Գյունդողանը խաղում են կիսապաշտպանությունում։ Այդպիսի խաղացողներ ունենալը հայտացուցակում իսկական շքեղություն է»,- Պեդրիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։