«Նյուքասլը» 101 տարվա ընթացքում առաջին անգամ հասավ այս նվաճմանը

«Նյուքասլը» կրկին հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»։

Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի խաղում թիմը նվազագույն հաշվով հաղթանակ տարավ «կարմիր սատանաների» նկատմամբ։ Միակ գոլը խփեց Էնթոնի Գորդոնը, ով 55-րդ րոպեին գրավեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը։

Ինչպես հաղորդում է Squawka-ն, «Նյուքասլը» կարողացել է 101 տարվա մեջ առաջին անգամ երեք խաղ անընդմեջ հաղթել «Մանչեսթեր Յունայթեդին»։

Հիշեցնենք, որ «Նյուքասլը» բարձրացավ Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնական՝ Էդի Հաուի թիմն այժմ ունի 26 միավոր։ «Մանչեսթեր Յունայթեդը» 24 միավորով յոթերորդ տեղում է։