Լուիս Էնրիկե․ «Կան սպորտաձևեր, որտեղ վիճակագրությունը մեծ նշանակություն չունի»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է թիմի հարձակվող Ուսման Դեմբելեի խաղի մասին։

«Կան սպորտաձևեր, որտեղ վիճակագրությունը մեծ նշանակություն չունի։ Եթե ​​նայեք վիճակագրությանը, ապա կարող եք եզրակացնել, որ Դեմբելեն լավ խաղացող չէ։ Ես շատ ուշադրություն չեմ դարձնում վիճակագրությանը»,- ասել է Էնրիկեն մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ ֆրանսիացին առաջնության 12 տուրերում դարձել է գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ։