«Ատալանտայի» հարձակվող Ջանլուկա Սկամական վնասվածքի պատճառով խաղադաշտ կվերադառնա միայն 2024 թվականին։
Իտալիայի հավաքականի 24-ամյա հարձակվողը վնասել է ներդիր մկանը։
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի խոսքով՝ ֆուտբոլիստին վերականգնվելու համար կպահանջվի 20-25 օր, ուստի այս տարի նա չի խաղա։
Սկամական այս մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 6 գոլի հեղինակ։