Պեպ Գվարդիոլա. «6 տարում թրեբլ և 5 տիտղոս նվաճելը նորմալ չէ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դիմել է ակումբի երկրպագուներին և զգուշացրել, որ թիմը շուտով կարող է դժվար ժամանակներ ունենալ։

«Շատ հաղթեցինք, բայց ապագայում պետք է հասկանալ, որ սա բացառիկ ձեռքբերում է։ 6 տարում թրեբլի և Պրեմիեր Լիգայի 5 տիտղոս նվաճելը նորմալ չէ։ Շարունակեք վայելել, բայց երբ այս մրցաշրջանում գան վատ պահեր, ցույց տվեք ձեր աջակցությունը»,- ասել է Գվարդիոլան մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթին» այժմ Անգլիայի Պրեմիեր Լիգայի երկրորդ տեղում է՝ առաջատար «Արսենալից» զիջելով 4 միավորով։ Միաժամանակ Գվարդիոլայի թիմը մեկ հանդիպում պակաս է անցկացրել, որն այսօր կկայանա «Թոթենհեմի» դեմ։