Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը գնահատել է գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի մարտավարական ունակությունները։
«Չավին շատ լավ մարզիչ է։ Նա մեծ ուշադրություն է դարձնում մանրուքներին։ Չավին նախկինում խաղացել է կիսապաշտպանությունում, ինչն օգնում է նրան վերլուծել և բացահայտել այն բաները, որոնք ուշադրության կարիք ունեն: Նա ասաց, որ մենք պետք է ավելի լավ սկսենք հանդիպումները ապագայում:
Մենք լավ սկսեցինք Չեմպիոնների Լիգայի վերջին խաղում, բայց ոչ առաջնությունում»,- դե Յոնգի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը: