«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը նշել է, որ իր դերն այս մրցաշրջանում չի փոխվել: Հոլանդացին չի փոխարինում կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին, ով անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով հեռացավ «Բարսելոնայից» և տեղափոխվեց «Ինտեր Մայամի»:
«Ես չեմ փոխարինում Բուսկետսին, իմ դերը նույնն է մնացել, ոչինչ չի փոխվել։ Երկու ամիս վնասվածք էի ստացել, ուստի ֆիզիկապես դժվար էր ինձ համար։ Որոշ բաների ընտելանալու համար ժամանակ է պետք»,- հոլանդացի կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ամռանը ձեռք է բերել Օրիոլ Ռոմեուին՝ Բուսկետսին փոխարինելու համար։