«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կիսվել է այս մրցաշրջանում հարձակվող Մարկուս Ռեշֆորդի անհաջող խաղի մասին իր կարծիքով։
«Ես այս մասին կխոսեմ Մարկուսի, ոչ թե լրագրողների հետ։ Չեմ պատրաստվում գնահատել նրա խաղը։ Ռեշֆորդը լավ է հանդես գալիս հանդիպումներում։ Նա կվերադառնա իր մարզավիճակին։ Նրան աջակցում են թիմում բոլորը»,- հոլանդացի մասնագետի խոսքերն է փոխանցում Daily Mail տաբլոիդը։
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա հարձակվողը անցկացրել է 13 հանդիպում, որոնցում դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։