«Բարսելոնան» գումար կվաստակի Խուան Միրանդայի վաճառքից

Կատալոնական «Բարսելոնան» ուշադիր հետևում է պաշտպան Խուան Միրանդային «Բետիսից» իտալական «Միլան» տեղափոխելու գործարքի ընթացքին։

Sport-ի տեղեկություններով՝ «Բարսելոնան» կստանան «ռոսոներիների» վճարած փոխհատուցման 50%-ը։

Նշվում է, որ տրանսֆերային գումարը կկազմի 4 միլիոն եվրո, որի կեսը բաժին կհասնի «Բարսելոնային»։

23-ամյա Միրանդան ընթացիկ մրցաշրջանում Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 10 հանդիպում, որտեղ մեկ գոլային փոխանցում է կատարել։