«Բարսելոնան» ծրագրել է իր առաջին ամառային տրանսֆերը

«Ժիրոնայի» կիսապաշտպան Ալես Գարսիան կատալոնական «Բարսելոնայի» տրանսֆերային թիրախներից մեկն է, այս մասին հայտնում են Todofichajes-ի լրագրողները։ «Բլաուգրանան» կարող է ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Transfermarkt պորտալի փորձագետները կիսապաշտպանի արժեքը գնահատում են 10 միլիոն եվրո: Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը։

Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Գարսիան անցկացրել է 15 հանդիպում։ 26-ամյա կիսապաշտպանը դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: 15 տուրից հետո «Ժիրոնան» վաստակել է 38 միավոր և զբաղեցնում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։