«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ․ «Ակումբում մեզ թույլ չէին տալիս դիպչել Լիոնել Մեսսիին մարզման ժամանակ»

«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն կիսվել է կատալոնական թիմում արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ խաղալու հիշողություններով։ Նրա խոսքով՝ ակումբի ֆուտբոլիստները պետք է զգույշ լինեին, որպեսզի չվնասեին արգենտինացուն։

««Բարսելոնայում» մեզ թույլ չէին տալիս դիպչել Մեսսիին մարզման ժամանակ: Խենթ է հնչում, բայց այդպես է: Պետք էր զգույշ լինել։ Բայց դա նորմալ է:

Միգուցե լավագույն տարբերակը, եթե չես ուզում նրան վնասել»,- Տոդիբոյի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Տոդիբոն «Բարսելոնայում» խաղացել է 2019-ից 2021 թվականներին։ Նա ներկայումս «Նիցայի» խաղացող է: Մեսսին կատալոնական թիմում է եղել 2003-ից 2021 թվականներին։

2023 թվականի ամռանը արգենտինացին MLS-ից տեղափոխվեց «Ինտեր-Մայամի»։