AS. Յոզուա Կիմիխը զրուցել է Չավիի հետ

«Բարսելոնան» մտադիր է 2024 թվականի ամռանը ձեռք բերել «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխին, հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կիմիխը կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավիի հետ զրույցում ասել է, որ պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա»։

Ընթացիկ մրցաշրջանում Գերմանիայի հավաքականի 28-ամյա ֆուտբոլիստը մյունխենյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 17 խաղ և կատարել 6 գոլային փոխանցում։