Անդրեյ Լունինը կարող է տեղափոխվել իսպանական մեկ այլ ակումբ

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը հայտնվել է «Վիլյառեալի» ուշադրության կենտրոնում, հայտնում է OK Diario-ն։

Աղբյուրի համաձայն՝ «Վիլյառեալը» մտադիր է ուկրաինացուն գնել արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ ցանկանում է ամրապնդել դարպասապահի դիրքը։ Մարսելինոյի թիմում այժմ չկա հիմնական դարպասապահ՝ Պեպե Ռեյնան և Ֆիլիպ Յորգենսենը մոտավորապես նույնքան հանդիպում են անցկացնում։

Մադրիդի «Ռեալը» չի ցանկանում Լունինին բաց թողնել մրցաշրջանի միջնամասում, քանի որ այդ ժամանակ մադրիդցիները կմնան միայն մեկ դարպասապահով՝ Կեպա Արիսաբալագան։

Նշվում է, որ «Վիլյառեալն» արդեն խնդրել էր Լունինի տրանսֆերը նախորդ մրցաշրջանի վերջում։ Թիմը Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 12-րդն է։

Լունինը «Ռեալում» հանդես է գալիս 2018 թվականից։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը։