Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն հրաժարվել է Սաուդյան Արաբիայի շահավետ առաջարկներից՝ կարիերան «արքայական» ակումբում շարունակելու համար։ Այս մասին հայտնում են Marca թերթի լրագրողները։
Ուրուգվայցի կիսապաշտպանն անմիջապես արձագանքել է բոլոր այն առաջարկներին, որոնք ստացել է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Ֆեդերիկոն իր ապագան կապում է բացառապես Մադրիդի «Ռեալի» հետ եւ ցանկանում է դառնալ մադրիդյան թիմի ավագը։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Վալվերդեն անցկացրել է 15 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի կեսերը: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո։