«Վիլյառեալը» հետաքրքրված է Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Ok Diario-ն։
Աղբյուրի համաձայն՝ «դեղին սուզանավի» ղեկավարությունը ցանկանում է ուկրաինացի դարպասապահի հետ պայմանագիր կնքել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Միաժամանակ, «Ռեալը» չի ցանկանում բաց թողնել Լունինին, քանի որ այդ դեպքում նրանց կմնա միայն մեկ դարպասապահ՝ Կեպա Արիսաբալագան։ Թիմի առաջին համար Տիբո Կուրտուան վնասվածքի պատճառով երկար ժամանակ բացակայում է:
Անդրեյը մադրիդյան ակումբում է հանդես գալիս 2018 թվականից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2024 թվականին։ Այս մրցաշրջանում Լունինը հինգ հանդիպում անցկացրեց Լա Լիգայում և բաց թողեց երկու գնդակ։