Չավի. «Նա ինձ մեքենայի է հիշեցնում, նա երբեք չի դադարում աշխատել»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը խոսքեր է ասել իր հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն։

«Լևանդովսկին ինձ հիշեցնում է մեքենայի, նա երբեք չի դադարում աշխատել ավելի լավը դառնալու համար: Ռոբերտը ռոբոտ է, ով երբեք չի դադարում մարզվել։ Չեմ կասկածում, որ նա կշարունակի գոլեր խփել և տարբերություն ստեղծել խաղադաշտում։ Մենք ցանկանում ենք նրա համար ավելի շատ հնարավորություններ ստեղծել, որպեսզի նա կարողանա ավելի շատ գոլեր խփել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Չավին:

Ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին Իսպանիայի առաջնությունում դարձել է 7 գոլի հեղինակ։ Հաջորդ մրցաշրջանի վերջում լեհի պայմանագիրը «բլաուգրանայի» հետ ավարտվում է: