ՈւԵՖԱ-ի գործադիր կոմիտեն Համբուրգում հաստատել է Եվրոպայի 2024 թվականի առաջնության մրցանակային համակարգը, որը կանցկացվի Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։
Եվրո-2024-ի յուրաքանչյուր մասնակից կստանա 9,25 մլն եվրո։ Խմբային փուլի խաղերի բոնուսները կկազմեն 1 միլիոն եվրո (հաղթանակի համար) և 500 հազար եվրո (ոչ-ոքիի համար):
Թիմը ստանում է 1,5 միլիոն եվրո՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար, 2,5 միլիոն եվրո՝ քառորդ եզրափակիչ դուրս գալու համար, 4 միլիոն եվրո՝ կիսաեզրափակիչ դուրս գալու համար։
Եզրափակիչում պարտվող թիմը կստանա 5 միլիոն եվրո, իսկ մրցաշարի հաղթողը՝ 8 միլիոն եվրո։
Եվրոպայի չեմպիոնը կարող է վաստակել 28,25 մլն եվրո, եթե հաղթի խմբային փուլի բոլոր երեք հանդիպումներում։ Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կկազմի 331 մլն եվրո։