«Ալ-Հիլալի» սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչը կրկին գոլի հեղինակ դարձավ: Դա տեղի է ունեցել Սաուդյան Արաբիայի առաջնության խաղում, որում նրա ակումբը հյուրընկալել էր «Ալ-Նասրին»։
Սերբը գոլի հեղինակ դարձավ երկրորդ խաղակեսի 64-րդ րոպեին՝ բացելով խաղի հաշիվը։ Այսպիսով, Սավիչն իր սաուդյան ակումբի վերջին 6 պաշտոնական խաղերում արդեն 4 գոլ է խփել։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը Սաուդյան Արաբիա է տեղափոխվել «Լացիոյից»: Միջին Արևելք տեղափոխվելուց հետո կիսապաշտպանն ընդհանուր առմամբ 6 գոլ ունի: