«Բորուսիայի» պաշտպանին հավակնում են Սաուդյան Արաբիայի և Քաթարի ակումբները

Դորտմունդի «Բորուսիայի» աջ պաշտպան Մարիուս Վուլֆը դժվար թե մնա ակումբում։

28-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին։ Ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգի խոսքով՝ այս պահին կողմերը չեն նախատեսում նոր պայմանագիր ստորագրել։ Ամեն ինչ գնում է դեպի այն, որ Վուլֆը հունիսին ազատ գործակալի կարգավիճակով կլքի «իշամեղուների» շարքերը։ Աղբյուրը նշում է, որ գերմանացի ֆուտբոլիստի նկատմամբ արդեն իսկ հետաքրքրություն են ցուցաբերում Սաուդյան Արաբիայի և Քաթարի ակումբները՝ հենց պաշտպանին է գրավում կարիերան շարունակելու այս տարբերակը։

Մարիուս Վուլֆը Դորտմունդի «Բորուսիայում» է հանդես գալիս 2018 թվականից։ Այս մրցաշրջանում նա խաղադաշտ է դուրս եկել 15 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։