Ռուբեն Նևեշ. «Ցանկանում եմ մնալ «Ալ-Հիլալում»»

«Ալ-Հիլալի» պորտուգալացի կիսապաշտպան Ռուբեն Նևեշը պատասխանել է «Նյուքասլ» հնարավոր տեղափոխության մասին հարցին։

«Ես մտադիր չեմ «Նյուքասլ» գնալ։ Հիմա ինձ ամեն ինչ ավելի լավ է, ուստի ցանկանում եմ մնալ Սաուդյան Արաբիայում»,- Նևեշի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Նյուքասլը», «Արսենալը» և «Մանչեսթեր Սիթին»:

Նևեշը միացավ «Ալ-Հիլալին» անցած ամառ: Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 19 հանդիպման, խփել 2 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում: