Ռոբերտ Լևանդովսկի. ««Բարսելոնան» պետք է քայլ առաջ անի»

«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին կիսվել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ առաջիկա հանդիպման վերաբերյալ իր մտքերով։

Կիրակի կայանալիք խաղում Չավի Էրնանդեսի թիմը կհյուրընկալվի «Ատլետիկոյին»։ Այս պահին «Ատլետիկոն» մրցաշարային աղյուսակում երրորդն է, իսկ «Բարսելոնան» չորրորդն է։

«Հաղթելը հոգեբանական տեսանկյունից շատ կարևոր է լինելու։ Մենք պետք է մի քայլ առաջ գնանք։ Առջևում դեռ շատ հանդիպումներ կան, և մենք ցանկանում ենք հաղթել յուրաքանչյուր խաղում՝ կրկին չեմպիոն դառնալու համար։ Հաջորդ երկու հանդիպումներում («Ատլետիկոյի» և «Ժիրոնայի» հետ) չափազանց կարևոր կլինի վեց միավոր վաստակելը։

«Ատլետիկոն» ուժեղ մրցակից է։ Այս թիմը լավ է պաշտպանվում և լավ է գրոհում: Այս հանդիպումը հիանալի հնարավորություն է բարելավելու իրավիճակը «Բարսելոնայի» համար»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։