Մադրիդի «Ռեալը» շուտով կարող է հրաժարվել «Պարի Սեն Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապպեին ձեռք բերելու մտքից։
Ֆրանսիացին վաղուց է հետաքրքրում «արքայական ակումբին», սակայն նրա տրանսֆերն արդեն մի քանի անգամ ձախողվել է։ Ընթացիկ մրցաշրջանի ավարտին Մբապպեն կդառնա ազատ գործակալ, եթե չերկարաձգի ՊՍԺ-ի հետ ժամկետով պայմանագիրը, և «Ռեալը» մտադիր է օգտվել այս հանգամանքից։ Ինչպես հայտնում է Relevo-ն, 2024 թվականին Կիլիանը կունենա «Ռեալ» տեղափոխվելու վերջին հնարավորությունը՝ հերթական մերժման դեպքում մադրիդյան գրանդը վերջնականապես կհրաժարվի աստղային հարձակվողի ծառայություններից։
Կիլիան Մբապպեի տրանսֆերային արժեքը Transfermarkt պորտալը գնահատում է 180 միլիոն եվրո։