«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արգելել է պայմանագիր կնքել իր նախկին ակումբների ֆուտբոլիստների հետ։
Թիմի հետաքրքրությունների ցանկում ընդգրկված էին «Բավարիայի» բազմաթիվ ֆուտբոլիստներ, սակայն իսպանացի մարզիչը խնդրել է մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնին «ձեռք չտալ» մյունխենյան թիմի ֆուտբոլիստներին, հաղորդում է Diario AS-ը՝ հղում անելով Գվարդիոլայի կենսագիր Մարտի Պերարնաուին: Նույնը վերաբերում է «Բարսելոնայի» ֆուտբոլիստներին։
Պեպ Գվարդիոլան «Բարսելոնայում» աշխատել է 2008-ից 2012 թվականներին, իսկ 2013-2016 թվականներին գլխավորել է «Բավարիան»: