Մարկո Արնաուտովիչը յուրօրինակ ցուցանիշ է գերազանցել

Միլանի «Ինտերի» հարձակվող Մարկո Արնաուտովիչը այս շաբաթ գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի «Բենֆիկայի» դեմ խաղում (3:3):

Այս գնդակը Մարկոյի համար առաջինն էր 4740 օրվա ընթացքում ամենահեղինակավոր եվրոպական գավաթում։ Վերջին անգամ ավստրիացին Չեմպիոնների Լիգայում գոլ է խփել 2010 թվականին՝ որպես «Վերդերի» ֆուտբոլիստ:

Հետաքրքիր է, որ Չեմպիոնների Լիգայի գոլերի միջև ամենաերկար ժամանակի վարկանիշում, որը կազմել է Transfermarkt-ը, Արնաուտովիչը գերազանցել է երկու հայտնի իտալացի և ռուս ֆուտբոլիստների։ Երկրորդ տեղը Չեմպիոնների Լիգայում գոլերի միջև 4333 օրով զբաղեցրել է Միլանի «Ինտերի» լեգենդ Խավիեր Զանետտին: Իսկ երրորդը Մոսկվայի ԲԿՄԱ-ի պատմության ոչ պակաս լեգենդար պաշտպան, այժմ «Բալթիկայի» մարզիչ Սերգեյ Իգնաշեւիչն է՝ 4313 օր։