«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Յոշկո Գվարդիոլը պատմել է, թե ինչպես է հարմարվել նոր պայմաններին։
Խորվաթ ֆուտբոլիստը «Սիթիի» շարքերը համալրել է օգոստոսին՝ տեղափոխվելով «ՌԲ Լայպցիգից» 90 միլիոն եվրոյի դիմաց: Վերջերս 21-ամյա կենտրոնական պաշտպանը, ով կարող է խաղալ նաև ձախ կողմում, օգնեց իր ներկայիս թիմին հաղթել իր նախկին թիմին։ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների Լիգայում հաղթեց «ՌԲ Լայպցիգին» (3:2):
«Ինձ դուր է գալիս այստեղ։ Մինչ այստեղ տեղափոխվելը ես շատ էի լսել Մանչեսթերի մասին։ Ես ապրում եմ քաղաքի կենտրոնում, մարդիկ այստեղ շատ ընկերասեր են և բարի։
Կարող եմ ասել, որ եղանակը հաստատ խնդիր չէ։ Ես այստեղ եմ ֆուտբոլ խաղալու և իմ ակումբում անցկացրած ժամանակը վայելելու համար, անձրևն ինձ ընդհանրապես չի անհանգստացնում: Ես ինձ երջանիկ եմ զգում»,- Գվարդիոլի խոսքերն է մեջբերում City Zone-ն: