Հայտնի է, թե որքան գումարի դիմաց կվաճառի «Աթլետիկը» Նիկո Ուիլյամսին

Հարձակվող Նիկո Ուիլյամսը վերջերս երկարաձգեց պայմանագիրը Բիլբաոյի «Աթլետիկի» հետ: Ինչպես հայտնի է դարձել Mundo Deportivo-ին, 21-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը ներառում է 50 միլիոն եվրոյի գնման տարբերակ:

Նշվում է, որ «Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի կարողանա ակտիվացնել այս տարբերակը, ինչը հնարավորություններ է բացում այլ ակումբների համար։

2023/24 մրցաշրջանում Նիկո Ուիլյամսը 11 հանդիպում է անցկացրել «Աթլետիկի» կազմում։ Դրանցում հարձակվողը դարձել է 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: