Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Հակիմ Զիեը, ով վարձավճարով հանդես է գալիս «Գալաթասարայում», խոսել է Անգլիայում իր առջեւ ծառացած խնդիրների մասին։
Մարոկկացին «ազնվականների» շարքերը համալրել է 2020 թվականին՝ «Այաքսից» տեղափոխվելով 40 միլիոն եվրոյի դիմաց։ Հարձակողական ոճի կիսապաշտպանին չհաջողվեց հաստատվել լոնդոնյան թիմում, և այս տարվա օգոստոսին նա վարձավճարով բաց թողնվեց «Գալաթասարայ»՝ հետագայում գնելու պարտավորությամբ:
«Մենք կարող ենք երկար խոսել «Չելսիի» խնդիրների մասին։ Ընդհանուր եզրակացությունն այն է, որ ամեն ինչ այնպես չստացվեց, ինչպես կարելի էր ակնկալել: Դա մարզչական հրաժարականներով, ղեկավարության հետ կապված խնդիրներով լի շրջան էր, և կար նաև իմ ձախողված տեղափոխությունը ՊՍԺ», – Զիեշի խոսքերն է մեջբերում Voetbalzone-ը: